Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԴԱԻՇ-ը նավթի մաքսանենգ վաճառքից Թուրքիայից ամեն ամիս ստացել է 40 միլիոն դոլար

ԴԱԻՇ-ը նավթի մաքսանենգ վաճառքից Թուրքիայից ամեն ամիս ստացել է 40 միլիոն դոլար
26.11.2015 | 21:18

Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի ներկայացուցիչ, նավթի մաքսանենգության հարցերով պատասխանատու Էբու Սայաֆի համակարգչից դուրս բերված փաստաթղթերը վկայել են, որ նավթի մաքսանենգ վաճառքից ԴԱԻՇ-ն ամեն ամիս Թուրքիայից ստացել է 40 միլիոն դոլար` գրել է բրիտանական The Guardian-ը։ Թուրք գործարարները նավթի մաքսանենգությամբ զբաղվողների հետ կնքել են մեծ թվով համաձայնագրեր, և ԴԱԻՇ-ը նավթի վաճառքից ամեն շաբաթ Թուրքիայից ստացել է 10 միլիոն դոլար։ Սիրիայի իշխանությունները նույնպես նավթ են գնել ԴԱԻՇ-ից, սակայն ամենամեծ գնորդը եղել է Թուրքիան։

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ